Այս համեղ մթերքն ամրացնում է մկանները և սիրտը


15:50 , 14 օգոստոս, 2016

6-hand-with-almond(1)Գիտնականները պնդում են, որ ամեն օր նուշ օգտագործելով կարելի է պաշտպանել և ամրացնել մկանները, գրում է newsyou.info-ն:

Նուշը մեծ քանակությամբ սպիտակուց է պարունակում և հարուստ է ճարպեչով ու վիտամին E-ով, որը օգնում է պահպանել մաշկի ամրությունը:

Բացի դրանից, նուշը պարունակում է նաև մանգան, որը օգնում է պահպանել արյան մեջ շաքարի անհրաժեշտ մակարդակը, մագնեզիում, որը չափազանց կարևոր է նյարդային համակարգի պահպանման համար և կարգավորում է արյան ճնշումը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ուղիղ կապ կա նուշի օգտագործման մակարդակի և սրտի ու մկանների վիճակի միջև: