Գիտնականները խնձորի բերքը հավաքող ռոբոտ են ստեղծել


12:40 , 14 օգոստոս, 2016

489900-robot-apple-computers-uk-the-science-museum-bizarre-england-event-human-hand-london-science-technology-getty-imagesԱպագայում ռոբոտները ավելի շատ կփոխարինեն գյուղատնտեսությամբ զբաղվողներին: Վերջերս գիտնականները ներկայացրել են ռոբոտի, որը կարող է մարդուց ավելի արդյունավետ հավաքել խնձորի բերքը, գրում է gogetnews.info-ն:

ԱՄՆ-ում խնձորը սպառման հաճախականությամբ երկրորդ միրգն է, սակայն խնձորի հավաքման եղանակը վերջին երկու հարյուր տարում չի փոխվել, առաջվա պես այն ձեռքով են հավաքում:

Ստեղծված ռոբոտները կարողանում են խնձորը ծառից հավաքել վայրկյանում մեկ խնձոր արագությամբ: Նրանք օգտագործում են համակարգչային տեսողություն ծառի ճյուղին հասած խնձորը ճանաչելու համար: