Ասք` պահն արագ զգացող Հայրիկյանի


17:37 , 12 փետրվար, 2013

Պարույր Արշավիրի Հայրիկյանը`ՊԱՀ-ը,
Հանելով իր մեջ քողարկված ահը,
Շատ արագ զգաց պահը,
Դանկոյի նման ձեռքն առավ ջահը,
Փորձեց նստել, հեծնել գահը:
Սակայն մոռացավ հագնել զրահը,
Թշնամիները ջոկելով պահը՝
Չափեցին նրա ահը…
Մեր լեգենդար ՊԱՀ-ը
Կրկին արագ զգաց պահը,
Շտապ լքեց ընդդիմադիրների ճոճվող նավը՝
Մոռանալով ուսի ցավը: