Նոր դիվերսիա. այս անգամ` Յուրի Վարդանյանի նկատմամբ


17:33 , 12 փետրվար, 2013

Նոր դիվերսիա: 
Այս անգամ` Յուրի Վարդանյանի նկատմամբ:
Ինքնին համալսարանի անունն արդեն ասում է, թե ով է այն կազմակերպել: Հյուսիսային: Նույն «ձեռագիրն» է: Իմպերիալիստական: Սակայն այս անգամ ահավոր քողարկված:
Ու եթե դրան էլ հավելում ես, որ Յուրի Վարդանյանը Պարույր Հայրիկյանի նման նույնպես ԱՄՆ-ից է եկել եւ «նախորդ կյանքում» նույնպես ընդդիմադիր է եղել, ինչպես Հայրիկյանը, ապա հասկանալի է դառնում, որ ճիշտ էր մեծ փորձագետ Իգոր Մուրադյանն առ այն, որ «կրակահերթերի» շարք է նախապատրաստվում Հայաստանում:
Էլ չենք ասում, որ Պարույրի դեմ մահափորձի «դեպքով» շրջանառվում է Շերիֆի (էն մի Շերիֆի, որ ԱԺ պատգամավոր չէ) անունը, ընդ որում, այս մի Շերիֆը նույնպես եւ խստագույնս մերձ է ԲՀԿ-ի հետ, ապա ստանում ենք դիվերսիայի ողջ պատկերը. մեկ «նո»-ով: Ոչինչ չի ասվում նախագահի թեկնածուներից մեկի մասնակցության մասին:

Հ.Գ. Հիշեցնենք, որ այսօր Հյուսիսային համալսարանում միջոցառման թեժ պահին նստարանը կոտրվել է, եւ պարոն Վարդանյանը վայր է ընկել:
Ընդամենը:ճճճճ