23:06 , 12 փետրվար, 2013
Թայվանի Թայբեյ քաղաքում «Բարբի-սրճարան» է բացվել: Տարածքը, սպասքը և ուտեստները ձևավորված են բարբի-ոճում, իսկ մատուցողուհիները հագնված են հանրահայտ տիկնիկների նման՝ վարդագույն վերնաշապիկներով և կարճ կիսաշրջազգեստներով:
Այս՝ բավականին սնդուսափայլ սրճարանում աթոռները ձևավորված են կարմիր կորսետով խաղային զգեստներով, իսկ որպես աղանդեր մատուցվում են խաղային ուտելիքի նման վառ գույներով թխվածքներ:
Սրճարանի ֆիրմային ուտեստը տորթ է՝ հրուշակեղենային կրեմից պատրաստված զգեստով բարբին:
Խոհարարը զարդարում է տորթը թեմատիկ «Բարբի-սրճարան»-ի մամլո ցուցադրության ժամանակ:
Թեմատիկ «Բարբի-սրճարան»-ի թխվածքաբլիթները:
Հաճախորդները հյուրասիրվում են աղանդերով թեմատիկ «Բարբի-սրճարան»-ի մամլո ցուցադրության ժամանակ:
Այս սրճարան այցելելն ամենից հետաքրքրիրը կլինի երեխաների համար, որովհետև այնտեղ ոչ միայն կարելի է սնվել, այլև զմայլվել իրական Բարբի տիկնիկներով, որոնք զարդարում են հաստատությունը:
Երեխաները՝ թեմատիկ «Բարբի-սրճարան»-ի մամլո ցուցադրության ժամանակ:
Բարմենը սպասարկում է հաճախորդներին թեմատիկ «Բարբի-սրճարան»-ի մամլո ցուցադրության ժամանակ: