Քարոզարշավի վերջնամասում «խառը խփոցիների» թիվը կտրուկ աճելու է


15:40 , 12 փետրվար, 2013
Քաղաքական  մեկնաբան

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով նախագահի մեկ այլ թեկնածու, նախկինում պոտենցիալ դաշնակից Հրանտ Բագրատյանին, նշել է. «Պաշտոն ունեցող մարդը խոսում է մարդու մասին, ով պաշտոն չունի: Բանուգործ չունես, Հրանտ, բա ասում էիր՝ օպոզիցիոներ ես, դու իշխանություն ես, Սերժ Սարգսյանը իշխանություն է, պայքարիր իշխանության դեմ: Եթե օպոզիցիոներ ես, քո միակ խնդիրը իշխանության դեմ պայքարելն է: Դու գո՞ղ ես, թե՞ ավազակ, էդ ի՞նչ բոլշևիկյան, ՀՀՇ-ական մոտեցում է»: Ինչպես երևում է՝ նախընտրական քարոզարշավի վերջնամասում «խառը խփոցիների» թիվը կտրուկ աճելու է՝ «էլ գող փիսո, էլ քաչալ շուն» սկզբունքով, և դժվար թե հասարակությանը հաջողվի «բաժանել» թեկնածուներին: Մյուս կողմից՝ նման երևույթների ի հայտ գալը նաև մեզ՝ ընտրողներիս, հնարավորություն է տալիս վերջին անգամ վերլուծել թեկնածուների քաղաքական կենսագրությունը, անցած ճանապարհը, նախընտրական ծրագրերն ու նրանց պահվածքը՝ ճիշտ ընտրություն կատարելու համար: