Այսօր Դավիթ Սանասարյանը Նուբարաշենի ՔԿՀ-ից փաստաբանի միջոցով նամակ է հրապարակել, որում բավական պոզիտիվ անդրադարձ է կատարել իր քաղաքական խնդիրներին: Նա անդրադարձել է նաև իր առողջական վիճակին, ասելով, որ օր-օրի դրական փոփոխություն կա, ու միայն բողոք է արտահայտել գլխացավերից, որ պարբերաբար կրկնվում են:
Էս ֆոնի վրա տարօրինակ ու դեմագոգիկ են հնչում հաճախակի հնչող այն խուճապային հայտարարությունները, թե Դավիթի առողջությունը գնալով վատանում է, երիկամներից արյուն է հոսում, երիկամներում քարեր են կուտակվել ու էլ չգիտեմ ինչ է լինում…
Հույս ունենանք, որ Դավիթ Սանասարյանի այս նամակը վերջ կդնի ինչ-ինչ ակտիվիստների ու իրավապաշտպանների շահարկումներին: