20:01 , 12 փետրվար, 2013
Ֆիլիպ Կիրկորովը հաղորդումներից մեկի ժամանակ պատմել է, որ իրեն շատ հարմար էր Շերոն Սթոունի հետ աշխատել, թեև ինքը պրոֆեսիոնալ դերասան չէ:
Ավելին՝ Սթոունը և Կիրկորովը նախատեսում են միասին երգ ձայնագրել:
«Ես դերասան չեմ, բայց ես շատ եմ ուզում խաղալ, իսկ նա շատ է ուզում երգել, այդ պատճառով էլ նկարահանման հրապարակում մենք պայմանավորվեցինք զուգերգ ձայնագրել» ,-պատմել է Ֆիլիպը:
Շերոն Սթոունին այնքան է դուր եկել Կիրկորովի «Жестокая любовь» – երգը, որ դերասանուհին այդ երաժշտության հիման վրա անգլերեն բառերով երգ է գրել: 
«Ես ձեզ փոքրիկ գաղտնիք կբացեմ. Շերոն Սթոունն ինձ համար երգ է գրել: Ավելի ճիշտ՝ անգլերեն տեքստ ՝«Жестокая любовь» – ի համար: Նա սիրահարվել է այդ երգին» ,- ավելացրել է երգիչը: