15:02 , 12 փետրվար, 2013
Այսօր առավոտյան Վանաձորից Երևան էի գալիս: Վանաձորում գործ ունեի, ձեռքիս մեծ տոպրակ կար: Ավտոկայանի բուժկետի աշխատակցուհուն խնդրեցի տոպրակիս ուշադիր լինել, իսկ նա սիրալիր ձևով ասաց, որ տոպրակս դնեմ բուժկետի փոքրիկ սենյակում: Ու գնացի գործով... 10-15 րոպե հետո եկա՝ տոպրակս վերցնելու, «սիրալիր» տիկինը «սիրալիր» կերպով 100 դրամ ուզեց տոպրակիս մի քանի րոպե տիրություն անելու համար... Հիմա ի՞նչ, Վանաձորի ավտոկայան, արդարացվա՞ծ է այդ կնոջ քայլը. այսօր տոպրակիս 10-15 րոպե տիրություն անելը, լավությու՛ն անելը փողո՞վ է: Թքած 100 դրամի վրա, երկու անգամ կայցելեի Վանաձորի հանրային զուգարան, կկորչեր կգնար, բայց չէի սպասի, որ լավության համար պիտի վճարեմ... լավություն անողի պահանջով...


