Տնտեսությունը զարգացնելու համար հարկավոր է ոչ միայն արդյունավետ բաշխել պետական կապիտալը, այլ նաև ներգրավել արտասահմանյան տարբեր ներդրողների՝ թե՛ մասնավոր, և թե՛ պետական սեկտորից:
Չինաստանի Հեյլունցզիան նահանգի ներկայացուցիչները պատրաստվٳմ են լուրջ ներդրումային ծրագրեր
իրականացնել Հայաստանում:
Թիրախում տուրիզմն է, գյուղատնտեսությունը, ծառայությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Ներդրող կողմը հավանական է համարում Հայաստանում գյուղմթերքի վերամշակման ձեռնարկություն ստեղծելը: Սպասվում է, որ Չինաստանում կազմակերվելու են ցուցահանդեսներ, որտեղ հայ գործարարներին տրամադրվելու են անվճար տաղավարներ: