Հյուր` «սեփական» հարսանիքին


18:05 , 12 փետրվար, 2013

Հասմիկի հետ գործուղման էինք մեկնել Արցախ: Հյուրանոցի աշխատակցուհուն խնդրեցի ինձ արդուկ տրամադրել. երեկոյան կարևոր հանդիպման էինք ու պետք էր արդուկել թափանցիկ վերնաշապիկս: Հասմիկն արդեն պատրաստ էր, իսկ ես, ինչպես միշտ, ամեն ինչ վերջին րոպեներին էի թողել: Մինչ կդիմահարդարվեի, խնդրեցի ընկերուհուս արդուկել վերնաշապիկս: Հասմիկն այդ օրն, ավելի շուտ` դեռ գիշերվանից, չափազանց մտահոգ էր ու հուզված: Հավանաբար դա էր պատճառը, որ «տուժեց» վերնաշապիկս. այն այրվեց: Հասմիկը սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել, բայց պատճառը հաստատ «խեղճ» վերնաշապիկս չէր: 

 Հասմիկն ու Սոսը օրվա մեծ մասը միասին էին: Ամենասովորական ընկերներ, որոնցից հաստատ կունենաս (նրանց համբուրելով ես բարևում, բայց չես հարցնում` ինչպես ես, կամ էլ` հարցնելու դեպքում պատասխանը չես լսում): Բացի ընկերներ լինելուց, նրանք նաև գործընկերներ էին: Օրվա մեջ այնքան շատ էին միասին լինում, որ չէին էլ զգացել աներևույթ ջերմությունը, իսկ ավելի ճիշտ` առանձնահատուկ վերաբերմունքը միմյանց հանդեպ: Նրանց բաժանողը անխիղճ գիշերն էր, իսկ հաջորդ առավոտ ամեն ինչ սկսվում էր նորից: Նրանք ընդհանուր շատ բաներ ունեին. արժեքային համակարգ, աշխարհայացք, քաղաքական հայացքներ: Ու ոչ մեկիս մտքով չէր անցնի, որ ընտրությունների լարված օրվանից հետո մարդն ի վիճակի է բեկում մտցնել անձնական կյանքում` արտահայտելով խորը զգացմունքները:

Ընտրությունների ընթացքին ամբողջ օրը հետևելուց հետո ուշ գիշերին գնացին սուրճ խմելու: Մռայլ սրճարանի մթնոլորտին «տեղի տալով»` Հասմիկը սրտնեղեց առօրյա կյանքից ու, ընդհանրապես, դրա գորշությունից: Արդեն հոգնել էր, հասկանալի էր... դեպրեսիան էլ իրենն էր անում: Միանգամայն անսպասելիորեն, համենայնդեպս Հասմիկի համար, Սոսը կտրուկ փոխեց խոսակցության ընթացքը: Մատուցողին պատվերը հայտնելուց հետո իր կերպարին կարծես առավել խորհրդավորություն հաղորդելով` հանդարտ ձայնով ասաց.

- Իսկ դու փոխիր կյանքիդ ընթացքը:

Ըստ Հասմիկի` լավ առաջարկ էր, բայց ինչպե՞ս: Պատասխանն անկանխատեսելի էր` ամուսնացիր: Սոսի խորհուրդն, իհարկե, անակնկալի բերեց նրան` հեգնական ժպիտ առաջացնելով: Չնայած Սոսի հանդեպ տածած համակրանքին` Հասմիկը նրան գայթակղելու փորձ էլ չէր արել:

- Ո՞ւմ հետ,- եղավ Հասմիկի պատասխանը:

- Ասենք` իմ,- ասաց Սոսը:

 Շարունակությունն` այստեղ