Մենք պետք է դադարենք ինքներս մեզ խաբել


14:17 , 12 փետրվար, 2013
Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ

Սյունիքի մարզպետը վարձակալական հիմունքներով արոտավայրեր է տվել Իրանի ոչխարաբույծներին, հիմա մենք ասում ենք, թե պարոն մարզպետ ինչի եք տվել, կան մարդիկ, ովքեր սա նույնիսկ դավաճանություն են որակել: ՄԻ ՀԱՏ ՍԹԱՓ դատեք, Հայաստանում կով ու ոչխար պահող մնացե՞լ է: Որ գյուղը մտնում ես, ոչ մեկը չի ուզում անասուն պահի, սաղ նստած կա՛մ նպաստի են սպասում, կա՛մ էլ Ռուսաստանից եկող տրանսֆերի, ԸՆԴՈՒՆԵՔ էլի, որ մեր ազգը աշխատասեր չէ, գիտե՞ք, որ թուրքերն էին Սովետական Հայաստանում անասնապահությունը զարգացնում: Գիտե՞ք, որ դրանք գնացին ու գլխաքանակն ընկավ: ՀԻՄԱ ԼԱ՞Վ ՉԻ, որ փող տան ու օգտագործեն: Մի քիչ ռազմավարական պետք է մտածենք. եթե չենք մշակում մենք, թող փող տան, ուրիշը մշակի, ամեն ինչին ծայրահեղ պետք չէ նայել: