14:10 , 12 փետրվար, 2013
ՀՀ ներկայիս իշխանությունը իրականում ձախողված չէ: Ձախողված է այն իշխանությունը, որն արդար ընտրությունների արդյունքում ռեալ ծրագրով և այդ ծրագիրը իրագործելու պատրաստակամությամբ գալիս է իշխանության, իսկ հետագայում այս կամ այն պատճառներով չի կարողանում իրագործել այդ ծրագիրը: Ի տարբերություն նման իշխանության` մեր ներկայիս իշխանությունը ո՛չ արդար ընտրությունների արդյունքում է բազմել իշխանական աթոռներին, ո՛չ էլ ռեալ իրագործման ծրագիր է ունեցել, իսկ պատրաստակամության մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է:
Եթե մեր իշխանությունը ինչ-որ տեղ ձախողվել է, ապա ձախողվել է երկրի թալանը, ծրագրվածի պես, ավելի մասշտաբային դարձնելու գործում: