ՀԱԿ-ի գալիք համագումարին դրվելու է կուսակցություն դառնալ-չդառնալու հիմնահարցը


12:37 , 12 փետրվար, 2013

«De facton» էլի գրել ա ՀԱԿ-ի խմորումների մասին։ Ըստ թերթի՝ ՀԱԿ-ում տիրող վիճակը, մեղմ ասած, պայթյունավտանգ է, իսկ Տեր-Պետրոսյանն ուզում է, մեջբերում եմ՝ հա՛մ կույս մնալ, հա՛մ հաճույք ստանալ...
Ըստ աղբյուրների՝ ՀԱԿ-ի գալիք համագումարին, որտեղ դրվելու է կուսակցություն դառնա-չդառնալու հիմնահարցը, կա սկզբունքորեն իրարամերժ երկու դիրքորոշում.
1. Եթե ամեն ինչ գնում է Լևոն Զուրաբյանի սցենարով, ապա ՀԱԿ-ը գրեթե հիմնահատակ քանդվում է, իսկ ՀՀՇ-ի, Արմատի ու ՀԱԿ անդամ այլ կուսակցությունների զգալի մասը կլքի նորաստեղծ կառույցը և կմիանա Արարատ Զուրաբյանին, «Ազատ դեմոկրատներին», Նիկոլ Փաշինյանին ու Բագրատյանին՝ այդ կերպով ՀԱԿ կուսակցությունը դարձնելով հսկայի ամբիցիաներով անդամալույծ թզուկ։
2. Համագումարում հաղթահարում է այն թևը, որն ուզում է ինքնազտում տեսնել, ու ՀԱԿ-ից դուրս են հրավիրվում Լևոն Զուրաբյանն ու իր կողմնակիցները, ու գուցե այս դեպքում նորաստեղծ կուսակցությունն ավելի կենսունակ է լինում, բայց ինչ-որ հավատս չի գալիս, որ Լևոն Տեր-Պետոսյանի սրտով լինի էս տարբերակը՝ հաշվի առնելով, որ էս ողջ ընթացքում նա ոչինչ չարեց, որպեսզի գոնե կասեցնի ՀԱԿ-ի համաքանդող Լևոն Զուրաբյանի «բեղուն» գործունեությունը, որը և, իմ խորին համոզմամբ, դարձավ ՀԱԿ-ի էսօրվա պառակտված վիճակի գլխավոր պատճառ։

Կից նյութն`այստեղ