Հարգելի Անդրեաս, մի պահ մոռացեք, որ Դուք նախագահի թեկնածու եք, հիշեք նաև, որ Դուք հայր ու ամուսին եք


12:28 , 12 փետրվար, 2013

Անդրեասը «Գալա»-ի լրագրողի հետ զրույցում ասաց, որ ըստ ամենայնի նա կհրաժարվի հիվանդանոց տեղափոխվելու առաջարկից: Ի՞նչ է կատարվում: Ի՞նչ է անում այս մարդը: Իրականում նրա ուզածը հենց այն է, ինչը ինքն է ասում: Մի պահ հիշեցի Մոսկվայում Օպերայի և Բալետի պարողի վրա մահափորձը, որը մի շատ լավ բան ասաց իր հարցազրույցներից մեկում, այն է. «Ես ներում եմ իմ վրա մահափորձ անողներին, ուղղակի մի բան ունեմ իրենց ասելու, որ մահափորձ անելուց առաջ հիշեին, որ ես ունեմ 3 տղա, ու իրենց հույսն ու հավատը ես եմ: Մահափորձ անողները ուղղակի պետք է մտածեին, որ ոչ միայն մեկ հոգու ճակատագրին էին վնասում, այլև մի ամբողջ ընտանիքի»: Այս դեպքը հիշելով՝ արդյոք Անդրեասը՝ որպես ընտանիքի հայր ու ամուսին, չի՞ մտածում իր երեխա/երեխաների ու կնոջ ապագայի մասին: Արդյո՞ք նա այնքան եսասեր է, որ մտածում է՝ իր առողջությանը անդառնալի վնաս տա իր «նպատակների» իրականացման համար, բայց թե ինչ կլինի դրանից հետո, իր ընտանիքի ապագան նրան չի հետաքրքրում: Հարգելի Անդրեաս, մի պահ մոռացեք, որ Դուք քաղաքական գործիչ ու նախագահի թեկնածու եք, հիշեք նաև, որ Դուք ՀԱՅՐ ու ԱՄՈՒՍԻՆ եք....