Եթե մեզ հետ չես, ուրեմն իշխանությունների հետ ես. Նախախորհրդարանի ոչ մի տեղ տանող քարոզչությունը


23:41 , 10 օգոստոս, 2016
Սասնա ծռերի գործողությունից հետո Նախախորհրդարանն ու իր համակիրները պարբերաբար փորձում են քաղաքական կուսակցություններին և քաղաքական ակտիվություն ունեցող անձանց թելադրել հետևյալ օրակարգը. եթե մեզ հետ չես, ուրեմն իշխանությունների հետ ես`նշանակում է` դավաճան ես։ Կարծում եմ` սա ոչ մի տեղ տանող քարոզչություն է, որի հետևանքը միայն և միայն ատելության և փոխադարձ մեղադրանքների տարափն է։ Իշխանությանը սկզբունքային ընդդիմադիր լինելը դեռ չի նշանակում կիսել այս քաղաքական ուժի հայացքները, առավել ևս մեթոդները…