11:33 , 12 փետրվար, 2013
Նախընտրական քարոզարշավը հարուստ է հիթային հումորներով: Այդ հումորային շարքից է նաև նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախօրեի հայտարարությունը:
«Պարույր Հայրիկյանին, Հրանտ Բագրատյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ եմ անում համակերպվել Սերժ Սարգսյանի հաղթանակի հետ»,- հայտարարել է Անդրիաս Ղուկասյանը: Որ բոլոր թեկնածուներն էլ գիտակցում են այդ մասին, դա փաստ է, իսկ այն, որ այդ մասին բացի գիտակցելը հայտարարում է Անդրիաս Ղուկասյանը, դա արդեն զավեշտ է: Փաստորեն ստացվում է, որ մարդը, գիտակցելով ընտրությունների ելքը, գնացել է ինքնազրկանքի ճանապարհով լրիվ իզուր կամ ապարդյուն: Հացադուլի ֆոնայնությամբ արված այս հայտարարությունը դիտարկենք կենցաղային ինչ-որ իրավիճակի հետ զուգահեռներ անցկացնելով:
Օրինակ` ձկնորսության սիրահար Վարդգեսը որոշում է գնալ ձկնորսության, սակայն լավ գիտի, որ այդ առաջիկա շաբաթը լինելու են անբարենպաստ եղանակային պայմաններ ձկնորսության համար, որն արտահայտվելու է քամու, անձրևի, ժամանակ առ ժամանակ կարկուտի տեսքով: Այնուամենայնիվ Վարդգեսը գնում է ձկնորսության: Սակայն ունենալով սկզբունք առանց որսի տուն չվերադառնալ՝ նա օրերով անօթի մնում է լճի ափին, սակայն ապարդյուն: Ապա տեսնելով, որ անբարենպաստ եղանակային պայմանները ուղիղ համեմատական են ձկնորսության ձախողմանը, կոչ է անում բոլոր սիրողական մակարդակի ձկնորսներին համակերպվել այն մտքի հետ՝ երբ եղանակը լավը չի, ձկնորսության մի գնացեք, նույնիսկ եթե դուք լինեք խմբով: Հանճարեղ բացահայտում է, ուղղակի խոսքեր չկան:
Իսկ մի հարց՝ ի՞նչ է անում Անդրիաս Ղուկասյանը այլևս ԳԱԱ հարևանությամբ, եթե ինքն էլ, այսպես ասած, համակերպվել է…