11:10 , 12 փետրվար, 2013
Էսքան ասում-խոսում-ծաղրում ենք էպոսագետին, բայց ինչքան ավելի եմ խորանում, Սեդրակյանն էլ ավելի темная лошадка է դառնում ինձ համար էս ընտրությունների ու առհասարակ՝ քաղաքական դաշտի կոնտեքստում։
Ասենք, մի պահ կտրվենք էպոսի ախմախ հիշատակություններից ու ակնհայտորեն ոչ լուրջ հայտարարություններից՝ 81 տոկոս ձայնի ու մեքենա վառելու վերաբերյալ, ու փորձենք տալ հետևյալ հարցերի պատասխանները.
- Որտեղի՞ց հայտնվեց Սեդրակյանը:
-Ի՞նչ ծագում ունի նրա անբացատրելի ֆինանսական կարողությունը:
- Ո՞վ է կանգնած նրա հետևում:
- Ի՞նչ դեր է նա խաղում այս ընտրություններում:
- Ինչո՞ւ է նա արդեն որերորդ անգամ հայտնվում աղմկահարույց քրեական գործերի տիրույթում. ինչքան հիշում եմ, Սեդրակյանը ինչ-որ կերպ ներգրավված է եղել հոկտեմբերի 27-ի, Նաղդալյանի ու հիմա էլ Հայրիկյանի մահափորձի գործերում։
Մի խոսքով՝ լիքը լուրջ հարցեր ու ոչ մի լուրջ պատասխան կամ անգամ վարկած չեմ կարողանում սինթեզել մեր էս նախընտրական բալագանի մեջ։
Կից նյութն`այստեղ