Նավթի համաշխարհային գները նվազել են հումքի պաշարների աճի մասին API-ի տվյալների ֆոնին


11:40 , 10 օգոստոս, 2016

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գները ցուցաբերում են բացասական դինամիկա հումքի պաշարների աճի մասին տվյալներից հետո, որը հրապարակել է Նավթի ամերիկյան ինստիտուտը (American Petroleum Institute, API):

API-ի գնահատականներով՝ մեկ շաբաթվա ընթացքում պաշարներն աճել են 2.1 միլիոն բարելով: Միևնույն ժամանակ վերլուծաբաններն ակնկալում էին 1 միլիոն բարելով կրճատում:

Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.02 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 44.97 դոլար, իսկ WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.14 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 42.71 դոլար: