Իրար վրա «բոչկա գլորելու» փոխարեն նախընտրական ծրագրերի վրա կենտրոնացեք


10:49 , 12 փետրվար, 2013

Քաղաքական  մեկնաբան

Նախընտրական արշավի վերջին շաբաթն աչքի է ընկնում ընդդիմությունը ներկայացնող թեկնածուների փոխադարձ խայթոցներով՝ ուղղակի և անուղղակի ձևով: Եթե մինչև այս պահը նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանն, իմ տպավորությամբ, ամեն ինչ անում էին միմյանց ուղղությամբ «բոչկա չգլորելու» համար, ապա քարոզարշավի վերջնամասում նրանց հարաբերություններում չհասկացվածության էլեմենտներ են նկատվում: Իհարկե հասկանալի է, որ բոլոր թեկնածուներն էլ իրենց նախընտրական ելույթներում տեղ են հատկացնում իրենց մրցակիցներին, սակայն անհասկանալի է, երբ քարոզարշավի վերջնամասն աչքի է ընկնում փոխադարձ մեղադրանքների շեշտադրմամբ: Ճիշտ կլիներ, եթե թեկնածուներն իրենց ծրագրերի վրա կենտրոնանային, քանի որ նախագահի բոլոր հավակնորդներին էլ հասարակությունը լավ ճանաչում է, և կարիք չկա հավելյալ ժամանակ վատնել նույն բանը կրկնելու համար: