Հայը հային չի սպանի


23:10 , 9 օգոստոս, 2016

Հայը հային չի սպանի.

Ինչպես և խոստացել էի, անդրադառնում եմ ՛՛Հայը հային չի սպանի՛՛ բառակապակցության և դրա վրա հռհռացող ՛՛ազատամիտներին՛՛: Ազատամիտները այնքան հեռուն էին գնացել իրենց հեգնանքի մեջ, որ հակադարձում էին ՛՛իսկ հայը վրացուն, կամ չինացուն կսպանի?՛՛:
Այո, հայը սպանում է ադրբեջանցուն, կսպանի վրացուն, կսպանի չինացուն ու ցանկացած այլ ազգի կամ պետության ներկայացուցիչի ով կփորձի ոտնձգել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Հայը հային չի սպանի բառակապակցության կոդը հենց դա է, որ հայի ձեռքին զենքը միայն մի կիրառություն ունի արտաքին թշնամու դեմ և սահմանի վրա, ոչ թե մայրաքաղաքի կենտրոնում: Պարզ ու հստակ կոդ է: Ոմանց համար ցավոք անհասկանալի: Չնայած զարմանալի ոչինչ չեմ տեսնում, եթե ռադիոհաղորդավարուհին իրեն մտավորական է համարում և այդ բարձրունքից փորձում բոլորին ուսուցանել՝ հայը հային կսպանի ու բոլորը կհռհռան...