17:20 , 9 օգոստոս, 2016
lurer.com-ը գրում է.
Google կորպորացիան տեսագրել է գովազդային հոլովակ, որտեղ ցուցադրել է Free Up Space-ի նոր գործառույթը: Տեսագրությունը հրապարակվել է YouTube-ալիքում՝ Google Photos անվան ներքո:
Free Up Space-ը ներքին հիշողության ոչ մեծ ծավալով սմարթֆոնների տերերին թույլ կտա լուսանկարներն ու տեսագրությունները պահել ամպային պահոցում, մինչդեռ Google Photos -ը ոչ պետքական նյութերն ավտոմատ կերպով կջնջի սարքի հիշողությունից:
16 գիգաբայթով iPhone-ի օրինակով Google-ը ցուցադրել է, թե ինչ անհարմարություններ կարող է պատճառել սմարթֆոնի սահմանափակ հիշողությունը:
Տեսահոլովակում հավաքված են մարդկանց կյանքի կարեւոր պահեր, որոնք նրանք չեն կարողացել նկարել սմարթֆոնում ազատ տեղի բացակայության պատճառով: