Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում փորձարկելու են «Ինֆաունա» համակարգ


16:47 , 9 օգոստոս, 2016

orer.am-ը գրում է.

«Կամխուդ» զորավարժարանում մեկնարկել են զորավարժություններ, որի  ժամանակ զինծառայողները ծովի մակերեւույթից 1500 մետր բարձրության վրա փորձարկելու են ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) մասնագետների մշակած «Ինֆաունա» համակարգը։

Ինչպես այսօր տեղեկացրել են Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգից, ավելի քան 100 զինծառայող դաշտային պարապմունքների ընթացքում կուսումնասիրեն ռադիոէլկետրոնային դիմակայման ժամանակակից միջոցները շոգ կլիմայական պայմաններում։ Գործնական պարապմունքների ընթացքում ՌԷՊ մասնագետները մանրամասն կուսումնասիրեն «Ինֆաունա» համակարգի կիրառման կարգը:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում