Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են


10:12 , 12 փետրվար, 2013

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. 
Փետրվարի 12-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետությունում ձյուն է տեղում միայն Թալինի տարածաշրջանում: Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: 
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: