Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն հուլիսին հունիսի համեմատ ՀՀ-ում արձանագրվել է սպառողական ապրանքների գների 2.3 տոկոսանոց անկում:
Սպառողական ապրանքների գնանկմանը նպաստել է պարենային ապրանքների շուկայում արձանագրված 4.3 տոկոսանոց գնանկումը:
Ընդանուր առմամբ 2016 թվականի հուլիսին հունիսի համեմատ 3.8 տոկոսով նվազել են ոգելիչ խմիչքի և ծխախոտի,1 տոկոսով ՝ ոչ պարենային ապրանքների և 1.3 ծառայությունների սակագները:
Եթե փորձենք համեմատական տանել նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշների հետ, ապա կտեսնենք որ սպառողական գները այս տարի 0.3 տոկոսով ավելի են նվազել քան 2015 թվականին:
Գլոբալ առումով ՀՀ-ում դիտարկվող բոլոր քաղաքներում սպառողական գները նվազել են 3.6-1.7 տոկոս միջակայքում: