ՀՀ քաղաքացիները կարող են Իրանի Իսլամական Հանրապետություն այցելել առանց մուտքի արտոնագրի


22:45 , 8 օգոստոս, 2016

Իրանական վստահելի աղբյուրի փոխանցմամբ՝ արդեն վաղվանից սկսած Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները կարող են Իրանի Իսլամական Հանրապետություն այցելել առանց մուտքի արտոնագրի՝ սահմանային անձնագրային ստուգում անցնելով միայն:

Հայաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմի չեղարկումն արդեն մտել է ուժի մեջ իրանական կողմից, ինչը կարևորագույն դրական զարգացում է երկու երկրների հարաբերությունների մի քանի հազարամյա պատմության մեջ:

Հ. Գ. Իրանցի գործընկերներիցս մեկը կատակով նշում է, որ բախտի քմահաճույքով Իրան մուտքի վերջին արտոնագրերից մեկը փաստորեն իմ անձնագրում է:

‪#‎իրանագետիբախտ‬