5226 նոր աշխատատեղ հողօգտագործողներին


21:40 , 8 օգոստոս, 2016

Գյուղացիական տնտեսության բնական պատճառներով ստացած վնասների վերականգնման նպատակով՝ աշխատանքային պայմանագրեր են կնքվել մոտ 5226 հողօգտագործողների հետ: Ընդանուր առմամբ ծրագրում ընդգրկված է 6 հազար 809 անձ:

Համաձայն ծրագրի ՝ հողօգտագործողները յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար կստանան չոր հազար դրամ: Շատ կարևոր է, որ չկա ընտանիքային սահմանափակում և անգամ եթե ընտանիքում արդեն մեկը մասնակցում է այդ ծրագրին, մնացած անդամները նույնպես կարող են դիմել:

Ընդանուր առմամբ ծրագրին մասնակցում է 430 համայնք:
Նման ծրագրերի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում ոչ միայն լուծել հազարավոր ընտանիքների ֆինանսական խնդիրները, այլ նաև օգտագործել դրանք ի օգուտ գյուղատնտեսության, որից էլ օգուտները կարելի է քաղել որոշ ժամանակ անց: