Մեսսիի անունը տեղ է գտել իսպանական բացատրական բառարանում


00:30 , 12 փետրվար, 2013

Իսպանական ամենախոշոր Santillana բառարանում տեղ է գտել նոր բառ-ածական` inmessionante, որի արմատային հիմքում «Բարսելոնա»-ի առաջատար արգենտինացի Լիոնել Մեսսիի անունն է:
Ինչպես գրում է իսպանական «El Mundo Deportivo» պարբերականը, բառը թարգմանվում է որպես «Մեսսիի ֆուտբոլ խաղալու ոճ, որը կարողություն է՝ գնացող դեպի ինքնակատարելագործում» կամ պարզապես կարող է օգտագործվել աշխարհի լավագույն ֆուտբոլիստին նկարագրելու համար: 

Մեսսիի խաղը նկարագրելու համար նոր բառ ներմուծելու գաղափարը պատկանում է Արգենտինայի ազգային ընտրանու մարզիչ Ալեքսանդրո Սեբելյային, ով 2012 թվականի հոկտեմբերին Ուրուգվայի հետ խաղից հետո մամլո ասուլիսի ժամանակ վստահեցրել էր, որ Մեսսիի խաղն ամբողջությամբ առանձնանում է ու կարիք ունի համապատասխան տերմինի: 

Դրան ընդառաջ է գնացել Pepsi ընկերությունն, ով նաև երկար տարիներ համագործակցում է Լիոնելի հետ: Facebook-ում հայտարարված մրցույթի ընթացքում օգտատերերն առաջարկել են իրենց տարբերակները, որից էլ ընտրել է հենց Ալեքսանդրո Սեբելյան:
Emedia.am