13-ամյա տղան` կայծակնահարության զոհ


17:10 , 8 օգոստոս, 2016

13-ամյա տղան կայծակնահարության զոհTsayg.am-ը գրում է.

Օգոստոսի 5-ին Շիրակի մարզի Հովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ 2003թ. ծնված Ռոբերտ Համլետի Ավագյանի կայծակնահարված դին:

Ինչպես տեղեկացրել է Հովիտի գյուղապետ Ավետիք Սերոպյանը մեր աշխատակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ, դեպքի օրը Ռոբերտ Ավագյանը ոչխարների հոտը տարել է հեռագնա արոտավայրում արածեցնելու: Դեպքը տեղի է ունեցել ժամը 17:15-ի սահմաններում գյուղ վերադառնալու ճանապարհին: