19:48 , 8 օգոստոս, 2016
Բաղադրիչներ
- տաքդեղ կարմիր - 1 հատ (բուլղարական)
- լոլիկ - 2-3 հատ
- վարունգ - 2-3 հատ
- պանիր ֆետա - 150 գր
- ձիթայուղ - 80 գր
- սոխ - կես գլուխ (կարմիր)
- սամիթ - ըստ ճաշակի
- սխտոր - 1 պճեղ
- հյութ կիտրոնի - 2 ճ/գդ
- օրեգանո - 0,5 ճ/գդ (չորացրած)
- աղ - 1-2 պտղունց
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Փոքր ամանի մեջ խառնում ենք մանրացրած սխտորը, աղը, պղպեղը, օրեգանոն ու կիտրոնի հյութը, դնում ենք մի կողմ:

- Լոլիկները կտրատում ենք երկայնակի, իսկ վարունգները՝ օղակաձև:

- Տաքդեղը կտրատում ենք բարակ շերտերով, սոխը՝ օղակաձև:

- Բոլոր բաղադրիչները խառնում ենք, ավելացնում մանր կտրատած սամիթն ու ձիթայուղը: Փոքր ամանի մեջ պատրաստած համեմունքների խառնուրդը լցնում ենք բանջարեղենի վրա, խառնում, ավելացնում խորանարդաձև կտրատած ֆետա պանիրն ու մատուցում:


Այս աղցանն իրավամբ կարելի է համարել ամենաամառային աղցանը, քանի որ հունական աղցան պատրաստում ենք հիմնականում ամռանը, երբ վառվռուն ու ախորժելի մրգերն ասես աչքով են անում մեզ: