21:20 , 7 օգոստոս, 2016Անցած գիշեր Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում հեղեղի հետևանքով առնվազն 15 մարդ է մահացել, հաղորդում է BBC-ն։
Ինչպես նշում է պաշտոնյաներից մեկը, մահացածների դիերը հայտնաբերվել են տեղական ժամանակով մինչև ժամը 8։30-ը, իսկ վեց մարդ դեռ անհայտ կորած է համարվում։
Աղբյուրը մանրամասնում է, որ զոհերից մի քանիսը խեղդվել է ավտոմեքենաների մեջ։ Ջրհեղեղները քշել են քաղաքի օղակաձև ճանապարհի որոշ մասեր՝ ավտոմեքենաները տանելով մոտակա դաշտեր։ Ըստ վերջին տվյալների՝ փոթորկի ժամանակ մայրաքաղաքում 9,3 սմ անձրև է տեղացել։
Նյութի շարունակությունը կարող եք դիտել այստեղ: