Բելգիայում ձերբակալվել է մաչետեով զինված՝ ծագումով թուրք քաղաքացի


20:50 , 7 օգոստոս, 2016

1037390116Բելգիայի Լյոժ քաղաքի կենտրոնում ձերբակալվել է ծագումով թուրք մի քաղաքացի, որ զինված է եղել մաչետեով (մոտ 50 սմ երկարությամբ դանակ)՝ հայտնում է La Premiere-ը:

Տեղեկացվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ոստիկանությունը փակել է հիմնական վարչական շինությունների մուտքերը, որոնք գտնվում են մոտակայքում:

Ներկա պահին պարզվում են 20-ամյա տղամարդու արարքի դրդապատճառները:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ մաչետեով տղամարդու հարձակումը բելգիական ոստիկանության վրա որակվել է ահաբեկչություն: