Մթերքներ, որոնք նպաստում են արյան բաղադրության բարելավմանը


17:50 , 7 օգոստոս, 2016

Pomegranate-Benefits-For-HealthՓորձագետները ներկայացրել են այն մթերքները, որոնք կարող են բարելավել արյան բաղադրությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Լյարդ
Լյարդը երկաթի անփոխարինելի աղբյուր է, որի պակասը հանգեցնում է հեմոգլոբինի մակարդակի նվազեցման և սակավարյունության առաջացման: Այն պարունակում է նաև գեպարին, որը կանխում է թրոմբոզի և սրտամկանի ինֆարկտի առաջացումը:

Նուռ
Հղի կանայք, ովքեր ունեն օգտակար խոլեստերինի ցածր մակադակ, պետք է նուռ շատ օգտագործեն: Այն նաև պարունակում է երկաթ և պասիվացնում է ավելորդ խոլեստերինը:

Գազարի և ճակնդեղի հյութ
Այս խառնուրդը լավագույն արյունաստեղծ միջոցն է: Այն նպաստում է էրիտրոցիդների քանակի ավելացմանը, բարելավում հիշողությունը, լայնացնում արյունատար անոթները:

Ձուկ և ծովամթերքներ
Օմեգա-3 կիսահագեցած ճարպաթթուները, որոնցով հարուստ են բոլոր ծովամթերքները, վերահսկում են արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակը, իսկ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար ճարպոտ ձուկը համարվում է թիվ առաջին սննդամթերքը:

Մեղր
Մեղրը պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր, որոնք բարերար ազդեցություն են ունենում արյան և արյունաստեղծ օրգանների աշխատանքի վրա: Մեղրի շնորհիվ տեղի է ունենում արյան բաղադրությունում էրիտրոցիտների, լեյկոցիտների և տրոմբոցիտների կարգավորում: