Ադրբեջանը և Իրանը ստորագրել են 6 փաստաթուղթ


16:50 , 7 օգոստոս, 2016

prezident_sened_foto_070816_(1)Կիրակի օրը Բաքվում Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևի և Հասան Ռուհանիի մասնակցությամբ ընդլայնված ձևաչափով հանդիպման ավարտից հետո կայացել է մի շարք փաստաթղթերի ստորագրման հանդիսավոր արարողություն՝ տեղեկացնում է trend.az-ը:

Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի իրագործման ոլորտում Արձանագրություն համագործակցության մտադրության մասին, Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության և Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության միջև էլեկտրոնային անվտանգության ոլորտում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր, Ադրբեջանի Ստանդարտացման, չափագիտության և արտոնագրերի պետական կոմիտեի և Իրանի Ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև ստանդարտացման, չափագիտության, համապատասխանության գնահատման և հավատարմագրման ոլորտներում փոխհամագործակցության շուրջ Փոխըմբռնման հուշագիր:

Ստորագրվել են նաև Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարարության և Իրանի Մշակութային ժառանգության, արհեստների և տուրիզմի կազմակերպության միջև 2016-2019թթ. զբոսաշրջության համագործակցության ոլորտում Իրագործման ծրագիր, Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև բույսերի պաշտպանության և կարանտինի ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիր, Ադրբեջանի Կենտրոնական բանկի և Իրանի Կենտրոնական բանկի միջև Փոխըմբռնման հուշագիր: