Ռիո-2016, ձյուդո. Արգենտինան և Ռուսաստանը ոսկե մեդալներ ունեն


15:40 , 7 օգոստոս, 2016

168.am-ը գրում է.

Բեսլան Մուդրանովը և Պաուլա Պարետոն հաղթանակներ տարան և նվաճեցին ձյուդոյի առաջին ոսկե մեդալները:

Ռուսաստանցի Բեսլան Մուդրանովը ոսկե մեդալ նվաճեց մինչև 60 կգ քաշային կարգում: Եզրափակչում նա հանդիպեց ղազախ Ելդոս Սմետովի հետ և հաղթանակ տարավ 10:0 հաշվով:

Մինչև 48 կգ քաշային կարգում արգենտինուհի աշխարհի չեմպիոն Պաուլա Պարետոն եզրափակչում հաղթեց Հարավային Կորեայի ներկայացուցիչ Չժոն Բո Քենին և նվաճեց օլիմպիական ոսկին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը