15:20 , 7 օգոստոս, 2016
Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Իսկոն կարող է փոխել ակումբային գրանցումը: «Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի ցանկանում օգտվել ֆուտբոլիստի ծառայություններից:
AS-ի տեղեկությունների համաձայն՝ «արքայական ակումբ»-ի ղեկավարությունը մեծ գումար կպահանջի Իսկոյի տրանսֆերի դիմաց և կվաճառի միայն այն դեպքում, եթե շահավետ առաջարկ ստանա:
Հավելենք, որ Transfermarkt.de-ը 35 մլն եվրո է գնահատում իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերը: «Ռեալ»-ի հետ Իսկոյի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականի հունիսը:
