Փոխհրաձգություն՝ Միսուրիի գիշերային ակումբում


14:40 , 7 օգոստոս, 2016

CpOwBGsWcAAhhDSԱՄՆ Միսուրիի նահանգի Սենտ Լուիս քաղաքի Fubar գիշերային ակումբի մոտ տեղի է ունեցել փոխհրաձգություն: Այս մասին հաղորդում է News 4 հեռուստաալիքը:

Հրաձգության արդյունքում վիրավորվել է հինգ մարդ: Հեռուստաալիքի տվյալներով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում. նրանցից երկուսը ինքնուրույն են հասել մոտակա հիվանդանոց, ևս երեքը օգնության խնդրանքով դիմել են մոտակա սրճարանին և ոստիկանություն կանչել:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան՝ ակումբի մուտքի մոտ: Ոստիկանության հաղորդմամբ՝ բոլոր մասնակիցները միմյանց ճանաչել են: Նրանց միջև վեճ է բռնկվել, և նրանցից մեկը հանել է զենքը, ու սկսվել է փոխհրաձգություն: