Կա՛մ իրականությունն է գժվել ու հունից դուրս եկել, կա՛մ էլ ինչ-որ մեկը ղժում է մեզ վրա էս մազալու ընտրարշավի ընթացքում


22:01 , 11 փետրվար, 2013

Ժողովուրդ, մենակ ի՞մ կոմպն ա կախում էն փաստից, որ Հայրիկյանի գործով երկու բռնվածներն «էպոսագետի» հարեւաններն են ու իրա տանն ինչ-որ գործ են արել (ռեմոնտ բան, ինչքան հասկացա): Ո՞նց ա տենց լինում, ու էդ ի՞նչ նոր օյին ա: Կա՛մ, պայմանական ասած, արդեն իրականությունն ինքն ա գժվում ու հունից դուրս գալիս (եթե սա պատահականություն ա), կա՛մ էլ ինչ-որ մեկը վիզ դրած ղժում ա մեր վրա էս ամբողջ մազալուագույն ընտրարշավի ընթացքում: