Վարշավայում անցկացվում է բողոքի ցույց՝ ընդդեմ երկրի գործող նախագահի


11:20 , 7 օգոստոս, 2016

7A2CB246-A1EE-4388-BBA5-390E28F73BE8_cx0_cy10_cw89_mw1024_s_n_r1Վարշավայում նախագահական պալատի մոտ անցկացվել է բողոքի ցույց՝ ընդդեմ Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդայի: Ոստիկանության տվյալներով՝ ցույցին մասնակցել է մոտ 800 մարդ՝ հայտնում է interia.pl պորտալը:

Ցույցի մասնակիցների կարծիքով՝ նախագահը, ով այդ պաշտոնն ստանձնել է մեկ տարի առաջ, չի կատարել նախընտրական արշավի ընթացքում հայտարարած խոստումները և «չի պաշտպանում բոլոր լեհերի շահերը»: Ցույցը կազմակերպվել է Ժողովրդավարության պաշտպանության կոմիտեի կողմնակիցների կողմից:

«Ես չեմ ուզում, որ երբ մեզ մոտ գան ԱՄՆ նախագահը կամ Եվրահանձնաժողովը, մենք պարզապես ամաչենք այդ մարդկանց արածից, ովքեր ասում են, որ մեծամասնություն են այս պետությունում»,- ասել է կոմիտեի ներկայացուցիչ Յարոսլավ Մարչինյակը:

Բացի Վարշավայից՝ բողոքի նման ակցիաներ են տեղի ունեցել նաև Կրակովում և Վրոցլավում: