Ինչպես է անցել երգչուհի Սուսաննա Պետրոսյանի հարսանեկան խնջույքը


11:00 , 7 օգոստոս, 2016

Հայկական շոու բիզնեսի ամենանուրբ երգչուհիներից Սուսաննա Պետրոսյանը երեկ լքեց ցանկալի հարսանցուների շարքերը: Երգչուհու ամուսինը` Գեորգ Գասպարյանը, մասնագիտությամբ բժիշկ-կենսաքիմիկ է: 

Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Հարսանեկան խնջույքին հայտնի հյուրերից ներկա էին` Նիկ Էգիբյանը, Մարբեյը, Անուշիկ Ալավերդյանը, ով էլ զույգի համար կատարեց իր «Շնորհակալ եմ» երգը: 

BlogNews.am-ը շնորհավորում է զույգին` մաղթելով հարատև սեր: