Կոճապղպեղի համեղ թեյ, որը լավացնում է արյան շրջանառությունը


00:10 , 7 օգոստոս, 2016

168.am-ը գրում է.

Կոճապղպեղի օգտակար հատկանիշների մասին գիտեն բոլորը: just-lady կայքն առաջարկում է համեղ կոճապղպեղային թեյ, որը լավացնում է արյան շրջանառությունը, պաշտպանում է մրսածությունից, տաքացնում է, լավացնում է մարսողությունը, ջրիկացնում է արյունը:

Այս թեյը նաև օգտակար է աթերոսկլերոզի և հազի ժամանակ: Թեյն ակտիվացնում է նյութափոխանակությունը, ամրացնում է իմունիտետը: Հանում է շլակներն ու տոքսինները:

Այս թեյն ունի մի շարք օգտակար հատկանիշներ, սակայն դրանցից ամենակարևորն այն է, որ այս թեյը հանում է քնկոտությունն ու անհանգստությունը:

Ի՞նչ է անհրաժեշտ

0.5լ ջրի համար մեզ անհրաժեշտ է

Բոլոր բաղադրիչները խառնում ենք, բացի մեղրից, դնում ենք կրակին և հասցնում եռման, եփում ենք 3-4 րոպե միջին կրակի վրա, ապա թողնում ենք՝ մի փոքր սառչի: Մեղրն ավելացնում ենք միայն գոլ խառնուրդին: