Ռիո-2016․ Հովհաննես Դավթյանը պարտվեց 1/8 եզրափակչում


21:15 , 6 օգոստոս, 2016

hovAraratnews.am-ը գրում է.

Ռիոյում ընթացող 31-րդ Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Դավթյանը զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից։ Մինչև 60 կգ քաշային կարգում Դավթյանը 1/8 եզրափակչում յուկոյով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Բեսլան Մուդրանովին:1/16 եզրափակչում Հովհանես Դավթյանը հաղթել էր 2008 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Լյուդովիկ Պայշներին։