Ողբերգական վթարի զոհ է դարձել երիտասարդ պատմաբանը


18:08 , 6 օգոստոս, 2016
Ողբերգական վթարի զոհ է դարձել երիտասարդ պատմաբանըBarometer.am-ը գրում է.
Երևանի Դավիթաշեն թաղամասում Mercedes-ի կողմից կանգառում վրաերթի ենթարկվածքաղաքացին 1986 թ. ծնված պատմաբան Կարո Ժամհարյանն է:
 
Arevelk.am-ը այս մասին գրում է.  'Այս գիշեր Դավթաշենում տեղի ունեցած ողբերգական ավտովթարին զոհ է գնացել պատմաբան, սփյուռքի հայկական գաղթօջախների պատմությամբ զբաղվող երիտասարդ մասնագետ, 30-ամյա Կարո Ժամհարյանը: Նրան փողոցում կանգնած հարվածել է մեքենան, որից հետո հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Կարոն միաժամանակ ծառայում էր ՀՀ ոստիկանության N 1031 զորամասում՝ որպես նվագախմբի երաժիշտ':