18:00 , 6 օգոստոս, 2016
Բուլղարիան հույս ունի իր էներգետիկ խնդիրները լուծել Ռուսաստանի օգնությամբ: Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը նաև Ռուսաստանի օգնությամբ հույս ունի լուծել երկրի էներգետիկ խնդիրները, որոնք կապված են «Բելենե» ատոմակայանի և «Հարավային հոսք» գազամուղի շինարարության դադարեցման հետ:
Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ համապատասխան հայտարարությամբ երկրի վարչապետը հանդես է եկել նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո՝ պատասխանելով ռուս-բուլղարական ներգետիկ նախագծերի հեռանկարների մասին հարցին:
Նրա խոսքով, Պուտինի հետ զրույցից հետո ինքը լավատես է դարձել: Բորիսովը նշել է, որ արդեն մոտ ապագայում կստեղծվեն եւ կսկսեն աշխատել աշխատանքային խմբեր «Բելենե» ատոմակայանի, նաև «Բալկան» բազաբաշխիչ կենտրոնի շինարարության հեռանկարների հարցերով, որը նախատեսված է ռուսական գազի մատակարարումների համար, քանի որ այդ հարցերն առանց Ռուսաստանի լուծել հնարավոր չէ: