17:14 , 6 օգոստոս, 2016
Aysor.am-ը գրում է.
Օգոստոսի 6-ին, ժամը 13.24-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Գայի փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
«Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը: Ներսում հայտնաբերվել է Ա. Ա.-ի (ծնվ. 1964թ.) դին», - տեղեկացնում է ԱԻն-ը: