16:44 , 6 օգոստոս, 2016
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան իդեալական վայր է 2024 թվականի Օլիմպիական խաղերն անցկացնելու համար:
«Ֆրանսիան պատրաստ է ընդունել 2024 թվականի Օլիմպիական խաղերը: Մենք ապացուցել ենք աշխարհին, որ կարողանում ենք պայքարել տեռորիզմի դեմ և ապահովել նման մրցաշարերի լիարժեք անվտանգությունը:
Եթե որևէ երկիր մտածում է, որ պաշտպանված է տեռորիզմից, ապա սխալվում է: Դա աշխարհի մեծագույն չարիքն է», – ասել է Օլանդը: