00:50 , 7 օգոստոս, 2016
Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն հրաժարվել է մասնակցել Օլիմպիական խաղերի բացման արարողությունից:
Լեգենդար ֆուտբոլիստն, ով պետք է անձամբ վառեր Օլիմպիական կրակը, առողջական խնդիրների պատճառով չի ցանկացել «Մարականա» մարզադաշտ գալ անվասայլակով:
«Պելեն հայտնեց Օլիմպիական կոմիտեի անդամներին, որ չի ցանկանում միլիոնավոր մարդիկ և երկրպագուներ իրեն տեսնեն անվասայլակին գամված: Պելեն դեռևս չի վերականգնել վերջին վիրահատությունից», – Daily Mail-ին հայտնել Պելեի ընտանիքի անդամներից մեկը: