16:12 , 6 օգոստոս, 2016
Artsakhpress.am-ը գրում է․
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է շախմատի Sinquefield-cup սուպերմրցաշարը:
Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի է խաղացել չինացի Լին Դիրենի հետ: Գրոսմայստերները խաղաց ելք են կնքել 31-րդ քայլին:
Առաջին տուրում հնդիկ Վիշի Անանդը կիսել է միավորն ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, հոլանդացի Անիշ Գիրին ոչ-ոքի խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, ամերիկացի Ուելսի Սոն հաղթել է Հիկարու Նակամուրային, իսկ բուլղարացի Վեսելին Տոպալովը պարտության է մատնել ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին: