Նոր Հաճն քաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել


15:16 , 6 օգոստոս, 2016
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 6-ին, ժամը 13.24-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Գայի փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ փրկարարները բացել են բնակարանի դուռը: Ներսում հայտնաբերվել է Ա. Ա.-ի (ծնվ. 1964թ.) դին: