Թուրքիայում երկու քորուջու է սպանվել


14:20 , 6 օգոստոս, 2016

168.am-ը գրում է.

Թուրքիայի Շըրնաք նահանգի Բեյթուշեբափ գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների կողմից նետված ինքնաշեն պայթուցիկից զոհվել են տեղի գյուղի երկու պահապան` քորուջու: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Եվս մեկ քորուջու վիրավորվել է:

Տարածաշրջանում լայնածավալ գործողություններ են սկսվել PKK անդամ քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով: